Վերջին օրերի ընթացքում Նոր Մոսկվայի երկնքում մի քանի անգամ նկատվել են անհայտ թռչող սարքեր
Վերջին մի քանի օրվա ընթացքում Նոր Մոսկվայի երկնքում մի քանի անգամ նկատվել են անհայտ թռչող սարքեր: Մասնավորապես, երեք անօդաչու թռչող սարքեր պտտվել են օդատիեզերական ուժերի զորամասի վրայով, որն ապահովում է մայրաքաղաքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ Նշվում է, որ Mash Telegram ալիքն է մանրամասներ ներկայացրել։
«Նախապես անօդաչու թռչող սարքերը շարունակական մոնիտորինգ են իրականացրել ստորաբաժանման վրա։ Կվադրոկոպտերները բարձրացվել են ստորաբաժանմանը հարակից անտառային գոտուց: Անօդաչուները պահվել են 200 մետր բարձրության վրա, սակայն զորամասի մոտ իջել են, պտույտ իրականացրել ու հետ թռչել։ Այդ ամենը նկատել են պահակակետն ու աշխատակիցները՝ պարեկային ոստիկանները և հայտնել հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գրառման մեջ պարզաբանվում է, որ իրավապահները զննել են անտառը, սակայն անօդաչու թռչող սարքի հետքեր չեն հայտնաբերել։ Ալիքի աղբյուրները հաստատել են նաև, որ Նոր Մոսկվայում՝ այս զորամասից ոչ հեռու, անօդաչու թռչող սարք է հայտնվել՝ թռչելով Կրասնոպախորսկոե բնակավայրի մոտ գտնվող Տատնեֆտ բենզալցակայանի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային Ղարաբաղի ժո...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագ...