Հարավային Կորեան պետք է միջուկային զենք ունենա ԿԺԴՀ-ից պաշտպանվելու համար. Սեուլի քաղաքապետ
Հարավային Կորեան պետք է միջուկային զենք ստեղծի Հյուսիսային Կորեայի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար՝ չնայած միջազգային հետևանքների ռիսկին։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Սեուլի քաղաքապետ Օ Սե Հունը։
Նա նշել է, որ ԿԺԴՀ-ին հաջողվել է թեթևացնել մարտավարական միջուկային զենքը և «ինքն իրեն տրամադրել առնվազն տասնյակ մարտագլխիկներ»։
«Մենք հասել ենք մի կետի, երբ դժվար է տրամաբանությամբ մարդկանց համոզել, որ մենք պետք է զերծ մնանք միջուկային զենք ստեղծելուց և հավատարիմ մնանք ապամիջուկայնացման գաղափարին», - ասել է Օ Սե Հունը:
Սեուլի քաղաքապետը նշել է, որ ուկրաինական ճգնաժամն ամրապնդել է իր համոզմունքը, որ միջուկային զինաթափումը կորցրել է իր գրավչությունը։ Նրա կարծիքով՝ միջուկային զենքը կլինի Հյուսիսային Կորեային զսպելու ամենաարդյունավետ միջոցը։
Օ Սե Հունը խոստովանել է, որ միջազգային հանրությունը ի սկզբանե դեմ է լինելու Հարավային Կորեայի միջուկային ծրագրին, սակայն ժամանակի ընթացքում այն «ավելի մեծ աջակցություն կստանա»։
Հունվարին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել էր, որ երկիրը կարող է ստեղծել սեփական միջուկային զենք կամ տեղակայել այն իր տարածքում, եթե ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները վատանան: Նա հանձնարարել է ապահովել այնպիսի ռազմական հզորություն, որը Հարավային Կորեային թույլ կտա պատասխանել «հարյուր կամ նույնիսկ հազար անգամ» Սեուլի վրա հարձակման դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...