Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի հետկանչումն անվանել է հասարակության հաղթանակ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրինագծերը խորհրդարանից հետ կանչելու իշխանությունների որոշումն անվանել է հասարակության հաղթանակ, գրում է ТАСС-ը։
«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել ողջ հասարակությանը նման առաջին հաղթանակի կապակցությամբ: Ես ողջունում եմ իշխանությունների կողմից այս օրենքը հանելու ճիշտ որոշումը: Այս որոշումը թելադրվել է՝ հաշվի առնելով ժողովրդի իրական ուժը», - ասել է Զուրաբիշվիլին հինգշաբթի իր տեսաուղերձում։
Վրաստանի ղեկավարը հավելել է, որ նման որոշմամբ կառավարությունը նպաստել է հասարակության բևեռացվածության նվազմանը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ նման երկրներում անհնար է, որ «իշխանությունները հաշվի չառնեն ժողովրդի ձայնը, կամքը»։
Հինգշաբթի ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ խորհրդարանից հետ է կանչում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը:
Հազարավոր մարդիկ մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի նախագծի վրացական տարբերակը։ Երկու հանրահավաքներն էլ ավարտվել են ուշ գիշերին, ուժայինները ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Բողոքի երկու օրերի ընթացքում ավելի քան 130 մարդ բերման է ենթարկվել։
Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան, որը թարգմանված է օտարերկրացիների գրանցման մասին ամերիկյան օրենքի։
Բողոքի ցույցը շարունակվում է նաև այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...