ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում տղամարդը փակվել է բնակարանում. սպառնում է սպանել իրեն և իր 3-ամյա որդուն

ՌԴ Նիժնեվարտովսկում տղամարդը փակվել է իր բնակարանում և սպառնում է սպանել իրեն և իր 3 -ամյա որդուն:

Ականատեսները հայտնում են, որ մի քանի կրակոց է լսվել, երբ ԱԻՆ-ը փորձել է բացել բնակարանի դուռը։ Ըստ ռուսական տելեգրամ-ալիքների`  նա հայտարարել է, որ իբր բնակարանի մուտքն ամբողջությամբ ականապատված է։ 

 

Տղամարդը հանդիպում է պահանջում ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստիրկինի հետ։ Դեպքի վայրում է նաև Նիժնեվարտովսկի քաղաքապետը։ 

 

Հաղոդվում է, որ 3-ամյա երեխան, որին հայրը պահում է Նիժնեվարտովսկի բնակարաններից մեկում, չի տուժել: Իրավապահները նրան հետևում են բնակարանում տեղադրված վեբ-տեսախցիկով, հայտնել է տարածաշրջանի երեխաների օմբուդսմեն Լյուդմիլա Նիզամովան։