ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` ինչպես են փրկել հոր կողմից պատանդ պահվող 3-ամյա երեխային. ՌԴ
Հրապարակվել են Նիժնևարտովսկում հոր կողմից պատանդ պահվող 3-ամյա երեխային փրկելու կադրերը: Տղամարդը սպառնում էր սպանել իրեն և երեխային, ինչպես նաև պատշգամբից կրակ բացել փողոցով անցնող մարդկանց վրա: Գրում է Shot թելեգրամյան ալիքը: Տղամարդը ձերբակալվել է, նրան սպառնում է մինչև անգամ ցմահ ազատազրկում:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ Նիժնեվարտովսկում տղամարդը փակվել էր իր բնակարանում և սպառնում սպանել իրեն և իր 3- ամյա որդուն:
Ականատեսները հայտնում են, որ տղամարդը կրակ է բացել դրսում քայլող մարդկանց ուղղությամբ: Ըստ ռուսական տելեգրամ-ալիքների` նա հայտարարել է, որ իբր բնակարանի մուտքն ամբողջությամբ ականապատված է։
Տղամարդը հանդիպում է պահանջել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստիրկինի հետ։ Դեպքի վայրում է նաև Նիժնեվարտովսկի քաղաքապետը։
Տղամարդու հետ փորձել են բանակցել կինն ու մայրը, սկայան ապարդյուն:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երեխային պատանդ վերցրած տղամարդը նախկինում աշխատել է Նիժնեվարտովսկի քաղաքապետարանում: