«Ռուս խաղաղապահների գործունեության հարցը կասկածի տակ դնել չի կարելի». Դավիթ Բաբայան
Արցախ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հնարավորության դեպքում բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկել՝ այդ թվում համաձայնեցնել ռուս խաղաղապահ առաքելության հետ։ Մի բան պետք է շատ լավ հասկանալ․ ներկա դրությամբ ռուս խաղաղապահների գործունեության հարցը կասկածի տակ դնել չի կարելի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Անձամբ իմ ու Արցախի ժողովրդի գերակշիռ մեծամասնության խորին համոզմամբ՝ եթե այսօր ռուս խաղաղապահներն այստեղ չլինեն, ապա Արցախը չի լինի։ Ռուս խաղաղապահներին այստեղից հանելու փորձերը վտանգավոր են ու սխալ։ Նրանց փոխարինելու որևէ ցանկություն Արցախում չկա։ Ռուս խաղաղապահների ներկայությունն է օգնում հնարավորինս կայունություն պահել այստեղ»,-ասել է Բաբայանը։
Ըստ Բաբայանի` տարբեր երկրներ քաղաքական ճնշում պետք է գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի միջազգային դատարանի որոշումը և դադարեցնի Արցախի պաշարումը։
«Տոյվո Կլաարն ասում է՝ ճիշտ է, որ պետք է Արցախ մտնող ամեն ինչ զննվի, որ զենք-զինամթերք չտարվի։ Դա ի՞նչ հայտարարություն էր, ի՞նչ զենքի մասին կարող է խոսք լինել։ Բա ինչու՞ չեն բարձրաձայնում մյուս խնդիրները մասին»,-ասում է Բաբայանը` ընդգծելով` եթե անգամ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղվի Արցախ, ապա այն չպետք է արվի աշխարհաքաղաքաան նպատակներով և հակասության մեջ մտնի ռուսական խաղաղապահ զորախմբի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ- ում ԱՄՆ դեսպանը՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է...
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...