ՆԱՏՕ-ն անհանգստացած է օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքի նախագծի առնչությամբ․ Կոլոմինա
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առնչոթյամբ։
«ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թբիլիսիում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի առնչությամբ: Վրաստանի համար՝ որպես ՆԱՏՕ-ի թեկնածու, բանալի է ունենալ ճիշտ հիմք լրատվամիջոցների ազատության և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման համար»,- սոցցանցում գրել է Կոլոմինան։
«Այս նախագիծը նահանջ է և առաջ չի տանում Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման նպատակը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ ցույցը։ Հանրահավաքը խաղաղ է անցել, սակայն իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել շրջափակել խորհրդարանի շենքը։ Որոշ ցուցարարներ այս ընթացքում սկսել են կոտրել խորհրդարանի շենքի ապակիները, կոտրել պատնեշները և փորձել ներխուժել ներս։ Ի պատասխան այս գործողությունների՝ ոստիկանությունը սկսել է կիրառել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...