Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին
ՀՀ կառավարությունն այսօր հավանությանն է արժանացրել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ 2023թ. հունվարի 12-ին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումն առաջնահերթություն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնել էր՝ Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այլևս սահմանը կարող են հատել նույնականցման քարտով. անձնագրի անհրաժեշտություն չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
Ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում...
«Բռնությանն արդարացում չկա». Տոյվո Կլաարը գրառում է արել
Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձգությա...
Ինչի է ուզում հասնել Ադրբեջանը` մարտի 5-ի ահաբեկչությամբ. Փաշինյան
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում ոստիկանության ավտոմեքենայի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակումը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվ...
Վրաստանում դադարեցվեց խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի քննարկումը: Օտարերկրյա գործակալների մասին...