ԱՄՆ ՊՆ նախարարը Իսրայելում է. նա դուրս չի գալիս օդանավակայանից ցույցերի պատճառով
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնել է Իսրայել։ Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, Օսթինը վայրէջք է կատարել «Բեն-Գուրիոն» օդանավակայանում։
Ըստ Haaretz պարբերականի՝ Լլոյդ Օսթինը դուրս չի գա օդանավակայանից Թել Ավիվում շարունակվող ցույցերի պատճառով, իսկ հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հենց օդանավակայանում։
Ցուցարարների ամբոխը, որը բողոքում է Նեթանյահուի կառավարության դատական բարեփոխման դեմ, փակել է Թել Ավիվի օդանավակայան տանող խճուղիների մուտքերը։ Նեթանյահուն այսօր պետք է թռչի Հռոմ։ Ոստիկանությունը պատրաստվում է ջրնետ մեքենաներով ցրել հավաքվածներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում...
«Բռնությանն արդարացում չկա». Տոյվո Կլաարը գրառում է արել
Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձգությա...
Ինչի է ուզում հասնել Ադրբեջանը` մարտի 5-ի ահաբեկչությամբ. Փաշինյան
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում ոստիկանության ավտոմեքենայի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակումը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվ...
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին
ՀՀ կառավարությունն այսօր հավանությանն է արժանացրել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստան...