Տոյվո Կլաարը` Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը: Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։
Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն էլ պետք է իրենց ապահով զգան։
«Այդ ճանապարհով չպետք է լարվածությունն ավելացնող բեռներ տեղափոխվեն։ Միևնույն ժամանակ այդ թափանցիկությանը հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների և բանակցությունների թեմա են»,– ասել է նա։
Հատկանշական է, որ դեռևս այս տարվա հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանն առաջարկել է հնարավորություն տալ եռակողմ համաձայնագրով լիազորված ռուսական խաղաղապահ զորախմբին վերահսկել երթևեկությունը, ստուգել յուրաքանչյուր տրանսպորտային միջոց՝ արգելված, ոչ մարդասիրական ապրանքները բացառելու համար։ Փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։
Կլաարն ասել է, որ թափանցիկության հասնելու մի քանի եղանակ կա: Դրանցից մի քանիսն արդեն քննարկվել են։
«Օրինակ ՝ անցակետում լրացուցիչ տեխնիկա ունենալ, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում»,– նշել է նա։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի երկու կողմերում անցակետ (որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ) տեղադրելու գաղափարին` դիվանագետն ասել է, որ Հայաստանում կարծիք կա, թե Լաչինն ու Զանգեզուրը երկու առանձին խնդիրներ են։
«Լաչինի միջանցքն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, միևնույն ժամանակ կա նաև Ադրբեջանի և Նախիջևանի կապի հարցը, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության մեկ այլ կետում։ Հայտարարության մեջ դրանք հիշատակվում են տարբեր կետերում, և մոտեցումը տարբեր է ։ Բայց ի վերջո այդ հարցը բանակցությունների և քննարկումների առարկա է», - նշել է Կլարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմ...