ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրցաններ, գազ, կրակ. նոր կադրեր և մանրամասներ Վրաստանի բողոքի ցույցից

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ 66 մարդու ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

 

Հաղորդվում է, որ ՆԳՆ մոտ 50 աշխատակից վիրավորվել է, նրանցից մի քանիսը վիրահատական ​​միջամտության կարիք են ունեցել, նրանք դեռ բուժհաստատություններում են:

 

Հետաքննություն է սկսվել իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով:

 

Ցուցարարները վնասել են ոստիկանական մեքենաներ, հատուկ տեխնիկա, հրկիզել խորհրդարանի շենքը, ջարդել ապակիները և կոտրել անվտանգության ցանկապատերը.

 

Հավաքվածների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված սահմաններից և ստացել բռնի բնույթ.

ոստիկաններին ստիպել են հետևողականորեն համամասնական ուժ կիրառել:

 

Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի համաձայն` Վրաստանում առաջարկվում է կազմել դրսից ֆինանսավորվող ՀԿ–ների, ԶԼՄ–ների և այլ սուբյեկտների ռեեստր։

 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, հայտարարել էր, որ քաղաքացիներին հատուկ ապակողմնորոշում են, ապատեղեկատվություն տարածելով, իսկ ՀԿ–ների թափանցիկությունը կօգնի նվազեցնել երկրում քաղաքական բևեռացումը։