Իրանը զգուշացնում է թույլ չտալ Իսրայելի ներկայությունը Կովկասում․ Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը աջակցում է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին գրում է Tasnim-ը։
«Մենք ողջունում ենք Թուրքիա-Սիրիա հարաբերությունների վերականգնումը և շահագրգռված ենք աշխատել Սիրիայի և Թուրքիայի միջև թյուրիմացությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը չորեքշաբթի Անկարայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նաև ասել է, որ կովկասյան տարածաշրջանում իսրայելական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանի առջև ծառացած կարևոր խնդիրներից է․ «Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի հարցում և թույլ չտալ Իսրայելի ներկայությունը Կովկասում»։
Ամիր Աբդոլլահիանն այնուհետև ասել է, որ Իրաքի հյուսիսային շրջանից ծագող ահաբեկչությունը ընդհանուր սպառնալիք է և՛ Իրանի, և՛ Թուրքիայի համար։
Նմանատիպ հոդվածներ
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...