Բախմուտկա գետից արևելք ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է «Վագներ»-ի վերահսկողության տակ. Պրիգոժին
Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի (ռուսական անվանումը՝ Արտյոմովսկ) արևելյան հատվածը։ Այս մասին այսօր հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, գրում է ՏԱՍՍ-ը։
««Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը: Բախմուտկա գետից արևելք ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է «Վագներ»-ի վերահսկողության տակ»,- ասել է Պրիգոժինը, որի խոսքերը թելեգրամյան ալիքում հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ Բախմուտը գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության այն մասում, որը վերահսկվում է Կիևի կողմից և կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբավորման մատակարարման համար։
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ ասել էր, որ Բախմուտի համար մարտերը շարունակվում են։ Նա նշել է, որ քաղաքի գրավումը թույլ կտա հարձակում իրականացնել ուկրաինական զորքերի պաշտպանության խորքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...
«Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով. «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ...