ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում վթարային շենքերի քանդումն ուղեկցվում է անկառավարելի փլուզումներով. կան զոհեր ու վիրավորներ
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած շենքերը իսկական պատուհաս են դարձել իշխանության գլխին, քանի որ մինչև հիմա չեն կարողացել թեկուզ մեկ շենք քանդեն առանց փլուզման։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը և ֆեյսբուքյան իր էջում հրապարակել տեսանյութ:
«Փլուզումը իր հետ բերում է նոր վիրավորներ, ավերածություններ, ընդուպ` զոհեր։ Հերթական շենքն է այսօր փլուզվել քանդման ժամանակ, ինչը ֆիքել են տեսախցիկները: Փլուզման հետևանքով շենքից բավականին հեռու գտնվող քաղաքացիների շրջանում կան վիրավորներ»,- գրել է փորձագետը։