Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով գալու են դիտարկում անելու․ Օհանյան
Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն, գտնում եմ, որ չկա։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է։
«Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու են դիտարկում անելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Մյուս կողմից, միջազգային հարթություններում Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է, հակամարտությունը լուծված չէ, և լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ»,–ասել է Օհանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է՝ դիվանագիտությունը։ Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»,- Twitter-...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...