ԵՄ-ն ափսոսանք է հայտնել և կոչ արել հետաքննել ԼՂ-ում տեղի ունեցած միջադեպը
Բրյուսելը ցավում է շփման գծի երկայնքով բռնության բռնկման համար, որի հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մեկնաբանության մեջ՝ կապված Ղարաբաղում ադրբեջանական դիվերսիայի հետ։
«Մարդկային կյանքեր խլած այս միջադեպի հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն դրսեւորել՝ կանխելու ցանկացած հետագա գործողություն, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ դնել խաղաղ գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստա՞ն, թե՞ Փաշինյան. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել
ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսայանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Մեր ոսկեսերունդ 15 զինվորի համբար...
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի. ԱՄՆ դիվանագետի հայտարարությունը` Բաքվում
ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հա...
ՀՀ ԱԳՆ-ում օտարերկրյա դեսպաններին ներկայացվել է դիվերսիոն հարձակման մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հա...
«Բռնությանն արդարացում չկա». Տոյվո Կլաարը գրառում է արել
Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստացած է ԼՂ-ում վերջին ողբերգական ընդհարումից և փոխհրաձգությա...