«Պարզվեց, որ ԱՄՆ պետքարտուղարը նույնիսկ չի էլ փորձել խոսել այդ մասին». Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հնդկաստանի գագաթնաժողովում իրենց կարճ զրույցի ընթացքում չեն քննարկել Ռուսաստանում դատապարտված Փոլ Ուիլանի հարցը։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Օ՜, ինչ հետաքրքիր է: Ես Սերգեյ Վիկտորովիչին (Լավրով -խմբ․) հարցրի, թե արդյո՞ք Բլինքենը երեկ բարձրացրել է Ուիլանի թեման: Պարզվեց, որ ԱՄՆ պետքարտուղարը նույնիսկ չի էլ փորձել խոսել այդ մասին: Այն ամենը, ինչ երեկ ասաց Պետքարտուղարությունը, թե Բլինքենն իբր մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի քաղաքացու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սու՛տ է»,- թելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան։
Ավելի վաղ Պետդեպից նշելի էին, որ Հնդկաստանում՝ G20-ի շրջանակում իր ռուս գործընկերոջ հետ կարճատև հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային վերադառնալ START պայմանագրի կատարմանը, դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև բարձրացրել է ամերիկացի Փոլ Ուիլանի հարցը, որը Ռուսաստանում դատապարտվել է լրտեսության համար։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...