Էրդողանի գլխավոր մրցակիցը` Ստամբուլի քաղաքապետը, հրաժարվել է ընտրություններում առաջադրվելուց
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում էր առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական գլխավոր մրցակիցը, հայտարարել է, որ իր թեկնածուն կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն է:
«Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը գոյություն չունի, CHP-ի յուրաքանչյուր թեկնածու նախագահն է։ Իմ թեկնածուն կուսակցության խորհրդի նախագահն է»,- ասել է նա։
Իմամօղլուն նշել է, որ մինչև երկուշաբթի երկու կուսակցությունների նախագահները կպարզեն այդ հարցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները նշել են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին, և հենց այդ օրն էլ թեկնածուի անունը կներկայացվի հանրությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...