Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի
Առաջիկա ժամերին Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին հաղորդում են Պետդումայի ղեկավարության լրատվամիջոցների աղբյուրները։
Արտահերթ նիստը աղբյուրները կապում են ռուսական քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի և դիվերսիոն խմբերի հարձակման հետ:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, մի քանի մարդու պատանդ են վերցրել։
Հավելենք` ՌԴ ԱԴԾ-ն հաստատել է Բրյանսկի շրջանում հարձակման մասին տեղեկությունը։
«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառով մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղա...
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ ժամանել է Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝...
Հայտնի է` ինչ հարցեր են քննարկվել ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ
Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է...