ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձություններն ահաբեկչություն է անվանել:
«Դա ահաբեկչություն է, հենց այդպիսի մարդիկ են իրենց առջև խնդիր դրել զրկել մեզ պատմական հիշողությունից, պատմությունից և ավանդույթներից։ Տեսնելով, որ դա քաղաքացիական մեքենա է, տեսնելով, որ այնտեղ քաղաքացիական անձինք ու երեխաներ կան, սովորական «Նիվա» է, կրակ են բացել նրանց ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ նկարագրելով տեղի ունեցածը։
Ավելի վաղ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից դիվեսրիոն-հետախուզական խումբ է ներթափանցել Կլիմովսկի շրջան: Դիվերսանտները կրակել են ընթացող մեքենայի վրա, ինչի հետևանքով մեկ բնակիչ մահացել է, 10 տարեկան մի երեխա էլ` վնասվածքներ ստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ. ինչ է հայտնի
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի...
«Մեջքիս հետևում պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի». ԱՀ նախարարը հրաժարական է ներկայացրել
ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կխփե՛մ, ուշքդ կեթա». Գևորգ Պետրոսյանը՝ պարեկին
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ կից հաղորդագրությամբ. «Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանությա...
«Ադրբեջանը ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք». Ալեն Սիմոնյանի ելույթը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (...