Ժնևյան երկու միջնորդներ գաղտնի բանակցություններ են վարում Կիևի և Մոսկվայի միջև․ ԶԼՄ
Ժնևում գործող երկու կազմակերպություններն ամիսներ շարունակ աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցությունների հիմքեր ստեղծելու համար, հաղորդում է RTS շվեյցարական հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ պաշտոնական ալիքներից դուրս և գաղտնիության պայմաններում միջազգային հարաբերությունների փորձագետները և Մարդասիրական երկխոսության կենտրոնի (HD Centre) և Անվտանգության քաղաքականության կենտրոնի (GCSP) միջնորդ մասնագետները կապ են պահպանում Կիևի և Մոսկվայի հետ: RTS-ը չի նշել բանակցողների անունները, սակայն GCSP-ի տնօրեն Թոմաս Գրեմինգերն ասել է, որ նրանք բարձրաստիճան փորձագետներ են, որոնք մուտք ունեն երկու երկրների նախագահական վարչակազմեր:
RTS-ն իր հերթին կարծում է, որ դրանք կարող են լինել նախկին պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ կամ զինվորականներ։ Ըստ լրատվամիջոցի՝ երկու կազմակերպություններն էլ «գրեթե անկասկած» պետք է հանդիպեին ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նկատի ունենալով, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ժնև էին ժամանում ՄԱԿ-ի և նրա գործակալությունների հանդիպումների շրջանակում։
«Մեր մասնագիտության մեջ նման երկխոսությունը կոչվում է back channel (հակադարձ ալիք): Սա հարթակ է ոչ պաշտոնական և բավականին գաղտնի երկխոսության համար, որը թույլ կտա հակամարտող կողմերին ցանկացած դեպքում շփվել», - բացատրել է Գրեմինգերը:
Նրա խոսքով, Շվեյցարիայի Համադաշնությունից ֆինանսական աջակցություն ստացող երկու ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ երեք դեմ առ դեմ շփումներ են ունեցել իրենց զրուցակիցների հետ, ինչպես նաև գործնականում շփվել են նախնական քննարկումների համար՝ հակառակ կողմերի միջև «անուղղակի երկխոսություն» պահպանելու համար։
HD Centre-ի տնօրեն Դեյվիդ Հարլանդի խոսքով, այս, այսպես կոչված, «զուգահեռ» կամ մասնավոր դիվանագիտությունը, քանի որ նախաձեռնվում է ոչ պետական դերակատարների կողմից, թույլ է տալիս հաղթահարել պաշտոնական դիվանագիտության ներկայիս թույլ կողմերը, ինչն այլևս հնարավոր չէ այսօր տարբեր պատճառներով. նախապատրաստական աշխատանքները «պետք է կատարվեն կուլիսներում եւ հետո ներկայացվեն կողմերին և հնարավոր պաշտոնական միջնորդներին, եթե այդպիսիք կան»։
Թեև քննարկումների բովանդակությունը հիմնականում գաղտնի է պահվում, Հարլանդն ասել է, որ Ժնևի միջնորդները ներգրավված են եղել ուկրաինական և ռուսական հացահատիկի արտահանման կոնկրետ խնդրի լուծման գործում։
Գրեմինգերն ասել է, որ կան նաև ավելի լայն թեմաներ, քանի որ «այս ոչ պաշտոնական երկխոսությունն օգտակար է պաշտոնական պատմությունները քննարկելու և ուսումնասիրելու համար», ինչպես նաև «թույլ է տալիս ստուգել՝ արդյոք կան վստահության ամրապնդման միջոցների հնարավորություններ, և արդյոք կան գաղափարներ, որոնք կարող են օգտագործվել բանակցություններում»։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը 412.000 դոլարանոց բնակարանը գնել է 168․000 դոլարով. ո՞վ է ֆինանսավորել գործարքը. «Հետք»
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Բնակ...
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:Միջադեպից տուժածներ չկան։...
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման սկզբունքները հավասարազոր են․ Շոլց
Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի...
Հայաստան-ԵՄ պայմանագիր, ռուս-ուկրաինական պատերազմ, Լաչինի միջանցք․ Փաշինյանի և Շոլցի համատեղ ասուլիսը
Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաք...