«Մա՛հ Իսրայելին, անե՛ծք հրեաներին» կարգախոսը կփոխարինվի Իսրայելի դրոշով. ՊՆ նախարարը սպառնացել է «Համաս»-ին
Եմենի հուսիների կողմից անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարձակումներից հետո, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է սպանել Իրանի աջակցությունը վայելող խմբավորման առաջնորդին: Այս մասին հայտնում է mignews.com–ը։
«Աբդուլ-Մալիք ալ-Հուսի, քո ժամանակը կգա՛։ Քեզ կուղարկեն հանդիպելու քո կառավարության և չարիքի առանցքի բոլոր ոչնչացված անդամների հետ, որոնք քեզ սպասում են դժոխքի խորքում:
Հուսիների դրոշի վրա գրված «Մա՛հ Իսրայելին, անե՛ծք հրեաներին» կարգախոսը կփոխարինվի Իսրայելի կապույտ-սպիտակ դրոշով, որը կծածանվի միավորված Եմենի մայրաքաղաքի վրա»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ես եմ քեզ բերել, ես էլ կհեռացնեմ». ինչու բժշկական կենտրոնի տնօրենը աշխատանքի չի հաճախում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Ն...
Իրանը 60 օրով չեղարկում է Հորմուզի նեղուցով անցման բոլոր վճարները
Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում որևէ ծառայության դիմաց վճար չի գանձի և բոլոր ծախսերը կփոխհատուցի սեփական միջո...
Բայրամովը մեկնաբանել է Միրզոյանի՝ սահմանադրության մասին հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների վերաբերյալ զուգահեռ ստեղծելու փորձը, մեղմ...
Վրաստանն ավելի շատ հետաքրքրված է ՌԴ-ի հետ հարաբերություններով, քան ԵՄ-ի
Վրաստանի իշխանություններն ավելի շատ շահագրգռված են Ռուսաստանի հետ գործարար հարաբերությունների պահպանմամբ, քան դեպի Եվրամ...