
Դա ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորումը խափանելու փորձ է. Զախարովա

Եվրոպական մի շարք երկրների կողմից ռուսական ԱԹՍ-ների Լեհաստանի օդային տարածքը իբր խախտելու մեղադրանքները ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորումը խափանելու փորձ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան հավելել է, որ ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության առաջարկած խորհրդակցություններից Լեհաստանի կտրականապես հրաժարվելը խոսում է միջադեպի իրական պատկերը հաստատելու հարցում հավաքական Արևմուտքի լիակատար անշահախնդրության մասին:
Վերջինս նշել է, որ նման իրավիճակը բազմիցս կրկնվում է։
«Դեռևս պարզ չեն տեղի ունեցածի հանգամանքները, չի իրականացվել անհրաժեշտ հետաքննություն, չեն հավաքվել համոզիչ ապացույցներ, իսկ մեղավորն արդեն նշանակված է։ Եվ դա, իհարկե, Ռուսաստանն է։ Եվ այս անգամ էլ Ռուսաստանի հասցեին սադրանքի փորձերի և կանխամտածված էսկալացիայի մեղադրանքները, ինչպես միշտ սխալ են։ Մեր երկրին վերագրվող չարամտության որևէ կոնկրետ հանգամանք չի բերվել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: