
Պարեկները Գյումրիում ծեծել են հարսանիք եկած մի երիտասարդի. ինչ է հայտնի

Գյումրու կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում այսօր միջադեպ է տեղի ունեցել պարեկների մասնակցությամբ։ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից և որտեղ երևում է հավաքված բազմություն:
Նա լուսանկարին կից գրել է. «Պարեկները Գյումրիում կրկին լկտիացել են. ծեծել են մի երիտասարդի, հետո արժանացել հասարակության անեծքին...
Ինչ ասեմ, մեկը մյուսին արժանի են երևի»:
Կարապետ Պողոսյանը, խոսելով Aravot.am-ի հետ, հայտնել է` պարեկները կանգնեցրել են Գյումրիին հարակից գյուղերից մեկից հարսանիք եկած վարորդի ու ասել, որ նա խախտում է արել։
Վարորդը պահանջել է ապացուցել ասվածը՝ պնդելով, որ ոչ մի խախտում չի կատարել։ Լեզվակռվից հետո պարեկները կանչով դեպքի վայր են հրավիրել մյուս ծառայակիցներին, ու երբ սկսվել է քաշքշոց․ մարդիկ տեսել են, որ վարորդին են հրում, քաշքշում, հավաքվել են՝ կանխելով միջադեպը։