Տաջիկստանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Տաջիկստանի Սարեզ լճի շրջանում փետրվարի 23-ին 5 բալ ուժգնությամբ նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այդ մասին հաղորդել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը:

 

«Տեղական ժամանակով ժամը 13:01-ին (Երևանի ժամանակով ժամը 11: 01-ին) Տաջիկստանի Հանրապետության տարածքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 380 կմ հարավ-արեւելք, Մուրգաբի շրջանից 86 կմ արևմուտք և Սարեզի լճից 45 կմ արևելք: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, Խորոգ քաղաքում՝ 4 բալ», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Երկրի սահմանային ծառայության տվյալներով ՝ զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։

 

Հիշեցնենք, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ։

Քաղաքականություն