«Ողբերգական ելք է». Զատուլինը` Վարդանյանի պաշտոնանկության մասին
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը կապեց ադրբեջանական կողմի ճնշման հետ։
«Իհարկե, ես սա գնահատում եմ որպես այն ճնշման հետևանք, որը նախևառաջ Ադրբեջանի կողմից գործադրվեց ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի, այլև հայկական կողմի վրա։ Շատ եմ ցավում, որովհետև Վարդանյանի հայտնվելը կարևոր էր նաև այն պատճառով, որ այն հույս էր ներշնչում Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչությանը, որ նրանք չեն լքվելու։ Նա բորբոքեց այդ հույսերը, և նրա հրաժարականը, իհարկե, կվնասի դրան և կխրախուսի շատերին հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ թողնելով իրենց պապերի հողը։ Սա ողբերգական ելք է, որն առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Նա, հավանաբար, պետք է բոլոր խնդիրները կշռադատեր այս պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել է իր վրա կիրառվող ճնշումը»,-նշել է Զատուլինը:
Հիշեցնենք` այսօր Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...
Արցախի նախագահի խոսնակը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը: Այս մասին ասել է Արցախի նախագահ...
«Պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել». Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI-ին
Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -Պարոն...