Նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Գուրգեն Ներսիսյանն այցելել են Փաշինյանին ու ստացել նրա «օրհնությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը կազատվի պետնախարարի պաշտոնից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին Արայիկ Հարությունյանն ու Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն այցելել են Նիկոլ Փաշինյանին՝ ստանալու վերջինիս «օրհնությունը», որ Վարդանյանի փոխարեն պետնախարար նշանակվի հենց Ներսիսյանը:
Ի դեպ, այն տեղեկություններին, թե նախ պետնախարար է նշանակվելու, իսկ հետագայի համար Արցախի նախագահի պաշտոնի հավակնություններ ունի, Ներսիսյանը ծայրահեղ բուռն էր արձագանքել՝ այդ տեղեկությունները որակելով իր դեմ կազմակերպված «արշավ»: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանն իմ ամենամտերիմ ընկերներից է․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են էթնիկ զտումների․ Եվրախորհրդարանի պատգամավոր
«Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են...
Բայդենը Կիևու՞մ է
Քիչ առաջ Ֆեյգին տելեգրամ ալիքը նշել էր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևում է։ Հայտարարությունը հաստատում է նաև Bild-ի լրագ...
«Ջերմուկ Գրուպ»-ը՝ Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված պարզաբանում է տարածել
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված հրապարակման պարզաբանմամբ. «HETQ.am կայքում հրա...