Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին շրջանում առաջընթաց են արձանագրել, որը ԱՄՆ-ի ներգրավման արդյունք է․ Նեդ Փրայս
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին շրջանում առաջընթաց են արձանագրել, որը արդյունք է ԱՄՆ-ի երկկողմ և եռակողմ ներգրավման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին շրջանում առաջընթաց են արձանագրել, որը արդյունք է ԱՄՆ-ի երկկողմ և եռակողմ ներգրավման, ԵՄ-ի դիվանագիտական ջանքերի, և ինչի հույսը ունենք տեսնել նաև առաջիկայում Շառլ Միշելի հյուրընկալությամբ Բրյուսելում սպասվող բանակցություններում։
Մենք հույս ունենք տեսնել գործընթացի շարունակությունը։ Ինքնանպատակ լավատես չենք, բայց շարունակում ենք աջակցել երկխոսությանը, դիվանագիտությանը համապարփակ լուծման հասնելու համար այն ամենով, ինչով կարող ենք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժող...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...
Ադրբեջանի կողմից սրացումներ հնարավոր են, բայց հուսով ենք, որ դրանք չեն լինի․ Արմեն Գրիգորյան
Պետք է հաշվի առնել, թե ինչու է ԵՄ առաքելությունը հրավիրվել Հայաստան։ Պատճառը աշխարհաքաղաքական բնույթ չի կրում․ այն Հայաս...
Չինաստանը 12 կետով ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ուղիները
Ռազմական գործողությունների դադարեցումը պահանջում է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և հարգել այլ երկրների անվտանգո...