Էրդողանի մոտ այս իրավիճակը «առաջացրել է գլխացավ». Bloomberg
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․
«Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ իր ժողովրդականությունն ավելացնելու ուղղությամբ աշխատելով, ծրագրում է ընտրությունների անցկացման համար նախապես սահմանված օրվան հավատարիմ մնալ»։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, հղում կատարելով իր «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներքին աղբյուրներին, գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրությունները մայիսի 14-ին թողնելու հարցը, սակայն հունիսի 18-ի մասին ակնարկներ ևս եղել են։
Աղետից տուժած քաղաքացիների թիվը մոտ 8 մլն է, որոնք այժմ զրկվել են տնից, ապրուստի միջոցներից։ Այս պայմաններում Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է մտածի, թե ինչպես կազմակերպել ընտրությունները նրանց համար։ Ինչպես նշում է հեղինակը, Էրդողանի մոտ, ով պատրաստվում է իր 20 տարվա իշխանության ամենադժվար ընտրություններից մեկին, այս իրավիճակը «առաջացրել է գլխացավ»։
Ըստ հոդվածի՝ նախագահ Էրդողանն այս իրավիճակում վերակառուցման արագ սկսումը տեսնում է միջոց ընտրությունների օրը նույնը թողնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...
Արցախի նախագահի խոսնակը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը: Այս մասին ասել է Արցախի նախագահ...
«Պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել». Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI-ին
Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -Պարոն...