Իրանը շուտով կպատասխանի Թեհրանի դեմ ԵՄ-ի կողմից ընդունված վերջին սահմանափակումներին
Իրանական կողմը Եվրամիության դեմ պատասխան պատժամիջոցների նոր փաթեթ կսահմանի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ISNA-ն, այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը շուտով պատժամիջոցների նոր ցուցակ կներկայացնի` որպես պատասխան միջոց Թեհրանի դեմ Եվրամիության կողմից ընդունված վերջին սահմանափակումներին»,-նշել է Քանանին:
Ավելի վաղ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել էին անհատական պատժամիջոցները Իրանի այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնց մասնակից են համարում այդ երկրում բողոքի ակցիաների ճնշմանը։
Իրանում 2022 թվականի սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքներ էին սկսվել երիտասարդ իրանցի կնոջ` Մահսա Ամինիի մահվան հետ կապված։ Երկրի շատ բնակիչներ իշխանություններին էին մեղադրում Մահսայի մահվան համար։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը հրապարակվեց
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը, որը ներկայացնում ենք հակիրճ. &nbs...
«Առաջարկը ստացել եմ». հայտնի է` ով կարող է լինել Ռուբեն Վարդանյանի փոխարեն. MediaHub
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստաց...
Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել. ԶԼՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում շտապ հավաք է հրավիրել թիմակիցների հետ։ Այս մասին գրել է Me...
«Իմ տեղեկություններով Հայաստանը Ղարաբաղի մասով առաջարկություն է ներկայացրել». ՔՊ պատգամավոր
Դա կարելի է թեթեւ մանիպուլյացիա համարել Ռուսաստանի կողմից, որովհետեւ ժանդարմը կամ ոստիկանը զինվորական չէ: Այս մասի...