Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Անկարան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար չի դառնա ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու վայր։
«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, բայց հավատարիմ ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում և վերահսկում իրավիճակը, որպեսզի ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները չշրջանցվեն Թուրքիայի տարածքով»,- ասել է ԱԳՆ ղեկավարը Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատժամիջոցները հիմնականում խաղալու են հենց Անկարայի դեմ։
Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ կիրառել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները այսօր Մյունխենում կայացած բանակցությունների ըն...
Մյունխենում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Մյունխենում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլին...