ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք. Վանեցյան
Ղարաբաղյան շարժման 35 ամյակին նիրված կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խոսելով խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին, նշեց.
«Ես համարում եմ, որ խորհրդարանը այլևս չի հանդիսանում այն գործիքը, որով կարող եմ էֆեկտիվ պայքարել այս իշխանություններիի դեմ ու ծառայել մեր երկրին։ Այս ընթացքում մենք զբաղվել ենք կուսակցաշինությամբ, մարդկանց հետ հանդիպումներով։ Այո, միգուցե հանրային գործունեություն չենք ծավալել, բայց դա որևէ կերպ չի խանգարում մեր հասարակական-քաղաքական գործունեությանը։ Առաջիկայում ինձ և իմ գործընկերներին ավելի հաճախ կտեսնեք տարբեր միջոցառումներին, տարբեր հարթակներում»։
Վանեցյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետևանքներին և ավելացրեց.
«Հանրության շրջանում կա մի գաղափար, որ ասում են Թուրքիայի սահմանը բացվի, լավ կապրենք, հարց եմ ուզում ուղղել բոլորին՝ արդյո՞ք ՀՀ-ի անվտանգային համակարգը այսօր պատրաստ է ունենալ Թուրիքիայի հետ բաց սահման, թե ոչ, արդյոք ՀՀ-ի տնտեսությունը պատրաստ է ունենալ բաց սահման Թուրքիայի հետ։ 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ, անթույլատրելի է, բայց Հայաստանը պետք է դրան պատրաստվի ու նոր գնա այդ քայլին։ Հիշեցնեմ, որ Հայաստանը Թուրքիայի հետ երբեք սահման չի փակել, Թուրքիան է Հայաստանի հետ միակողմանի փակել սահմանը, եթե ուզում են բացեն, ապա մենք չէ, որ պետք է գնանք խնդրենք։ Եթե ուզում են բացեն, թող բացեն, դրանից հետո մենք կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ. ինչ է հայտնի
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները այսօր Մյունխենում կայացած բանակցությունների ըն...