«Պատասխանը կլինի արագ, կոշտ և համարժեք». Լուկաշենկո
Բելառուսական խաղաղությունը զոհաբերության հոմանիշ չէ, Մինսկը պատրաստ կլինի պատասխանել իր դեմ ցանկացած ագրեսիայի։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Տեղեկատվությունը փոխանցում է tvc.ru-ն:
Քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Լուկաշենկոն ընդգծել է, որ ցանկացած ագրեսիայի դեպքում պատասխանը կլինի արագ, կոշտ և համարժեք։ Նախագահը հիշեցրել է, որ Բելառուսում կառուցվել է արդյունավետ պետական պաշտպանության համակարգ։ Դրա հիմքը զինված ուժերն են, որոնք լուծում են այն կարևորագույն խնդիրները, որոնք պահանջում են պետության բոլոր ջանքերի կենտրոնացում այն պաշտպանելու համար։
«Այնուամենայնիվ, ոչ միայն զինվորականները, այլև յուրաքանչյուր մարդ (և ոչ միայն տղամարդ) պետք է կարողանա գոնե զենքի հետ վարվել, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը, երկրի իր հարազատ անկյունը և, անհրաժեշտության դեպքում երկիրը, երկիր, առանց որի չի լինի ոչ անկյուն, ոչ տուն, ոչ մի բան», - կարծում է Լուկաշենկոն։