Բայդենի այցի ժամանակ ԱՄՆ 3 հետախուզական ինքնաթիռ է հերթապահել Ուկրաինայի սահմանների մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի միանգամից երեք հետախուզական ինքնաթիռ է հերթապահել Ուկրաինայի արևմտյան սահմանի մոտ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Կիև կատարած այցի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան Լեհաստանի երկնքում` Ուկրաինայի Լվովի մարզի սահմանների մոտ, հերթապահել է ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ` ռազմավարական «հետախույզ» Boeing RC-135-ը և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման Boeing e-3 Sentry–ը: Թռիչքների շրջանում է գտնվել նաև ամերիկյան Boeing KC-135R Stratotanker ինքնաթիռը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բայդենն այսօր չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները այսօր Մյունխենում կայացած բանակցությունների ըն...
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...