Արգիշտի Քյարամյանին գնդապետի կոչում տվել են նշանակվելուց մեկ ամիս անց. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ փոխտնօրեն, ապա տնօրեն դառնալու կապակցությամբ նոր հանգամանքներ են հայտնի դարձել։
«Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել 2020 թ. մայիսի 5-ին, իսկ ԱԱԾ տնօրենի գաղտնի հրամանագրով նրան գնդապետի կոչում է շնորհվել նույն թվականի հունիսի 1-ին, այսինքն՝ նշանակումից 1 ամիս անց, մինչդեռ գնդապետի կոչումը նման պաշտոն զբաղեցնելու համար ուղղակի պարտադիր էր, դա օրենքի պահանջն է։
Ըստ էության, Սահմանադրություն եւ օրենքներ են խախտվել, ու այս նշանակումն ապօրինի է կատարվել: Այստեղից հետեւում է, որ Արգիշտի Քյարամյանը, չունենալով ո՛չ պահանջվող զինվորական կոչումը, ո՛չ համապատասխան ծառայողական փորձը, նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին։ Ավելին՝ գնդապետի զինվորական կոչում ստանալուց ընդամենը 7 օր անց՝ 2020 թվականի հունիսի 8-ին էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն»։
Նմանատիպ հոդվածներ
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...