«Զելենսկին պետք է ստորագրի այն, ինչ նրան կասեն». Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններից, ստիպված չի լինի դրանք վարել, նա պարզապես պետք է ստորագրի այն, ինչ իրեն ասում են։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինայի գերագույն ծաղրածուն կրկին ասաց, որ չի բանակցելու Ռուսաստանի նախագահի հետ: Նոր չէ, բայց կա մի նրբերանգ, որը նա երեկ չի նշել, թեև դա հիանալի հասկանում է: Նա ստիպված չի լինի բանակցություններ վարել: Պետք է ստորագրի այն, ինչ նրան կասեն»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Միաժամանակ նա կարծում է, որ «այս թղթի գինը ցածր կլինի»։
«Կարելի է հիշել Մինսկի համաձայնագրերը, որոնք ստորագրվել են նախորդի կողմից: Կիևում ամեն մի նոր ծաղրածու սովորաբար չեղարկում է իր նախորդի ժառանգությունը և նորովի սկսում իր կրկեսային ծրագիրը»,- հավելեց Մեդվեդևը:
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...