Զախարովան` հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի միջնորդության մասին
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ պետդեպի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոցն է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները նախորդ տարվա փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրել են փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ: Սա է փաստը: Ընդ որում, նման գործողությունների հասկանալի բացատրություններ նրանցից այդպես էլ չեն ստացվել:
Հաշվի առնելով այդ փաստը՝ Ռուսաստանը կենտրոնացել է եռակողմ ձևաչափով Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա մենք չենք տեսնում, որ այն պարունակի ինչ-որ իրական քայլեր կամ ունենա որևէ ավելացված արժեք», - նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
«Ձեր համար կռվելը հիմարություն էր». ադրբեջանցիները զայրացած են, քանի որ Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Այս մասին հայտարա...
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախ...
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում. Մակրոն
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսպիսի գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն...
Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական,...