«Ըստ իրենց պատկերացումների` վաղուց պետք է նվաճած լինեին Բախմուտը». Կուլեբա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե ուկրաինական զորքերը նահանջեն Բախմուտից (Դոնեցկի մարզ), ապա նոր Բախմուտը կդառնա մեկ այլ քաղաք։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով WAZ-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի խոսքերին։
«Նրանք, ովքեր բողոքում են, որ պաշտպանությունը շատ զոհեր է տալիս, չպետք է մոռանան. եթե մենք նահանջենք, նոր Բախմուտը կդառնա մեկ այլ քաղաք: Այդ իսկ պատճառով մեր զինվորները կռվում են յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր հողի համար», - ասել է Կուլեբան:
Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինական ուժերը կպահեն Բախմուտը:
Նաև, ըստ նախարարի, Ռուսաստանի Դաշնության նոր հարձակումն արդեն սկսվել է, և ռուսները նախատեսում են մինչև գարուն ուժեղացնել մարտերի ինտենսիվությունը։
«Բայց նրանց ծրագիրը չի աշխատի, նրանք, ըստ իրենց պատկերացումների, վաղուց պետք է նվաճած լինեին Բախմուտը»,- ասել է Կուլեբան։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
Արայիկ Հարությունյանն ասել է` ինչու է ազատում Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արա...
Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկ...