Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվո՞ւմ է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում. Կառավարությունից պատասխանում են
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանակ...
«ԵՄ-ն 27 մլն եվրո է հատկացրել հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժածներին աջակցելու համար». Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ԵԽ հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցք...
Փաշինյանի հետ ԱԽ քարտուղարն ու ԱԳՆ նախարարը ևս կմեկնեն Մյունխեն. ԶԼՄ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության հ...
Ալիևը խոսել է Ռուբեն Վարդանյանի մասին և ասել, թե որ դեպքում կբանակցի Արցախի հայերի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենի համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային...