«Ադրբեջանին պետք է պատասխանատվության կանչենք». ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Քևին Մուլինը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Կոնգրեսականը գրել է. «Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա դաժան շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը զրկել է 120 հազար հայի կենսական օգնությունից։ Ադրբեջանին պետք է պատասխանատվության կանչենք: Ես ևս միացել եմ հայկական խմբի իմ գործընկերներին՝ համահովանավորելով այն բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին աջակցել Արցախին և դատապարտել Ալիևի գործողությունները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները օրեր առաջ ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Անիի կամրջի հնարավոր բացման մասին
Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ կառավա...
Սպասվո՞ւմ է արդյոք Փաշինյան-Ալիև հանդիպում. Կառավարությունից պատասխանում են
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանակ...
«ԵՄ-ն 27 մլն եվրո է հատկացրել հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժածներին աջակցելու համար». Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ԵԽ հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցք...
Փաշինյանի հետ ԱԽ քարտուղարն ու ԱԳՆ նախարարը ևս կմեկնեն Մյունխեն. ԶԼՄ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության հ...