ՀՀ-ից օգնությունը ուղարկվել է Ադըյաման. քաղաքը պատահական չի ընտրվել. Bagramyan26

 Ըստ Bagramyan26-ի՝ Հայաստանից Թուրքիա մոտ 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ադըյաման քաղաք, որտեղ ներկայումս գտնվում է նաև հայկական փրկարարական ջոկատը։

 

Ըստ թելեգրամյան ալիքի աղբյուրների՝ Ադըյամանը պատահական չի ընտրվել փրկարարներ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար։

Փաստն այն է, որ Ադիյամանում բավականին մեծ թվով հայեր են ապրում։ Ցավոք, Ադըյամանից նույնպես լուր ստացվեց երկրաշարժի հետեւանքով 4 հայերի մահվան մասին, որոնք նույն ընտանիքի անդամներ էին։

Քաղաքականություն

Պատահարներ