Ավերված շենքերից շատերի կապալառուն փորձել է կնոջ հետ փախչել Թուրքիայից

 Թուրքիայի Ադըյաման քաղաքում ավերված շենքերից շատերի կապալառու Յավուզ Քարաքուշը բռնվել է Ստամբուլի օդանավակայանում՝ կնոջ՝ Սեւիլայ Քարաքուշի հետ Վրաստան փախչելիս։ Զույգը փորձել է հեռանալ Թուրքիայից 16 հազար դոլարով 20 հազար լիրայով։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
 

Հավելենք նաև, որ Associated Press-ի փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալության որոշումներ են կայացրել շինարարական ընկերությունների 131 աշխատակցի նկատմամբ, ովքեր մեղավոր են հզոր երկրաշարժից փլուզված տների կառուցման համար:

«Թուրքիայի արդարադատության նախարարությունը ընդգծել է, որ արդարադատությունը կհասնի շենքերի փլուզման բոլոր մեղավորներին: Նշվում է, որ դատախազներն արդեն սկսել են նմուշներ հավաքել այն նյութերից, որոնցից կառուցվել են փլուզված շենքերից մի քանիսը», - հայտնում է AP-ն:

Քաղաքականություն

Պատահարներ