ԶԼՄ-ների տեղեկույթուններով` Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը կողոպտել է ռուս զբոսաշրջիկներին

 Ինչպես ոստիկանությունը հաղորդել էր, փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են զբոսաշրջիկներին, տարել գումար, հեռախոս, ՌԴ քաղաքացու անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։

 

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է, մյուսները՝ նրա շրջապատից: Աղասի Մաթևոսյանը, ըստ լուրերի, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականն է։ Այս մասին գրել է նաև Aravot.am-ն ու Hraparak.am-ը:

 

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ նախաքննության փուլում վաղաժամ գնահատական հնչեցնել չի ցանկանա, քանի որ հարցը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, զերծ կմնա որեւէ մեկնաբանությունից։

 

«Անմեղության կանխավարկածի խաթարումը խնդրահարույց է ոչ միայն անձի իրավունքների, այլ նաև քննության հետագա ընթացքի տեսանկյունից»,- ասել է Հարությունյանը։

 

Այս պարագայում, ըստ նրա, Աղասի Մաթևոսյանի անդամակցության մասին քննարկում հնարավոր չէ նախաձեռնել։ «Ստեղծված իրավիճակի շուրջ և, առհասարակ, մոտեցումս մեկն է՝ օրենքի առաջ բոլորն են հավասար`անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»,- ասաց խմբակցության ղեկավարն ու առաջարկեց սպասել իրավապահների հայտարարություններին:

 

Հիշեցնենք, ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին՝ ժամը 06:45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 03:00-ի սահմաններում ընկերուհու հետ գտնվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա, ապա մեքենայից իջած անձինք, որոնք 3-ն են եղել, խուզարկել են իրենց:

Տղամարդու հայտնածով՝ իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մԻնչպես ոստիկանությունը հաղորդել էր, փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են զբոսաշրջիկներին, տարել գումար, հեռախոս, ՌԴ քաղաքացու անձնագրերը։ Վերջիններս ձերբակալվել են։

Քաղաքականություն

Պատահարներ