ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմել Սարյան փողոցում հրդեհված տան տերը

 Ինչպես արդեն հայտնել էինք, Սարյան փողոցի տներից մեկում հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր էր  մեկնել 3 մարտական հաշվարկ։

Տունը գտնվում էր Լեոյի 8 հասցեում` Սարյան–Լեո փողոցների խաչմերուկում։ Մասամբ այրվել են տան երկրորդ հարկի մանրահատակն ու առաստաղը՝ գույքով (100 քմ) և տանիքը (100 քմ)։

 

Տանտերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իրենք տանը չեն եղել, երբ հրդեհը բռնկվել է։

«Գործից եկա, դուռը բացեցի ու տեսա ծուխ–մուխ։ Միանգամից ԱԻՆ զանգեցի»,–ասաց կինը։

 

Կինը հայտնել է, որ տանն ապրում են ինքը, տղան և թոռը։ Ի դեպ, տունը ջեռուցվում էր վառարանով։

Ըստ տեղեկությունների` տուժածներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ