Փաշինյանը պատարագի ընթացքում մտել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի և շուտ դուրս եկել. ի՞նչ է պատմել Միքայել արքեպիսկոպոսը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել է, մտել Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվել: Hraparak.am-ի աղբյուրների տեղեկություններով վարչապետը մտել և անմիջապես դուրս է եկել եկեղեցուց` չմասնակցելով Միքայել արքեպիսկոպոսի մատուցած պատարագին: Ըստ ԶԼՄ-ի տեղեկությունների` վարչապետը գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:

 

Լրատվականը խոսել է Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետո: Սրբազանն ասել է, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է եւ արագ հեռացել: «Մի վայրկյանով մտավ, դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»:

 

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել եւ հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել: «Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա:

Հարցին, թե տեղյակ է ՝  Յոթ Վերքից դուրս գալով՝ Փաշինյանն այլ եկեղեցի է այցելել, Սրբազանը պատասխանեց․ «Տեղյակ չեմ, եւ դա իր անելիքն է, իր գործն է․․․»:

 

Քաղաքականություն

Պատահարներ