ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուն առաջին գոլն է խփել սաուդյան «Ալ-Նասրի» կազմում և ոչ-ոքի բերել թիմին
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Ֆաթեհ»-ի հետ հանդիպման 90-րդ րոպեին նոր թիմում առաջին գոլն է խփել։ Խաղն ավարտվել է 2:2 հաշվով։ Այս մասին գրում է Life.ru-ն:
Հանդիպման ընթացքում «Ալ-Նասր»-ում նկատվել է Անդերսոն Թալիսկան (42-րդ րոպե): «Ալ-Ֆաթեհ»-ում` Քրիստիան Տելյոն (15-րդ) և Սոֆիան Բենդեբկան (60):
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի սկզբին դարձավ «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի խաղացող: Նրա առաջին խաղը թիմում ընկերական խաղն էր ՊՍԺ-ի հետ։ Նա մասնակցել է նաեւ ազգային առաջնությանը։ Մարզիկը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն գոլ չի խփել։