Հասարակություն
Ո՞վ է հայազգի միակ կին օդաչուն և որտեղի՞ց է տեղափոխվել Հայաստան
Հայազգի միակ կին օդաչու՝ Նադեժդա Բենկլյանը միացել է հայկական ազգային ավիափոխադրող ավիացիոն թիմին: Այս մասին հայտնել էր «FlyOne Armenia» hայկական ավիաընկերությունը:
Նադեժդա Բենկլյանը Վրաստանի հայազգի առաջին կին օդաչուն է։ Նա աշխատել է վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կանայք կարող են ունենալ իրենց ուրույն տեղը ավիացիայի ոլորտում։ 2022թ․ սեպտեմբերից, բարեհաջող անցնելով վերապատրաստումը Վիլյնուս քաղաքում, Նադեժդան միացել է հայկական ավիացիոն թիմին՝ որպես օդաչու:
[9b0756e94ff9c2e21c6d8d3a890aaeae.jpg]
[99bd8828f3e842ef68568073fde9d54d.jpg]
[e4cd7e3eaf0f3fae0227dfe9e69a7208.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աշխարհի ամենամեծ այսբերգն ամբողջությամբ հալվել է
Մետրոյի աշխատողների գործադուլը կաթվածահար է արել տրանսպորտային համակարգը․ Լոնդոն
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Կքննարկվի էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխությունները
5.0