Վրացական իշխանությունները Սաակաշվիլիին սպանելու ցանկություն ունեն. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացական իշխանություններին մեղադրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սպանելու ցանկության մեջ։ Այս մասին գրում է Говорит Москва-ն։
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ բանտում քաղաքական գործչին ամեն օր կտտանքների են ենթարկում։
Նա ընդգծել է, որ չի քննարկում Սաակաշվիլիի ձերբակալության պատճառները, սակայն մտահոգված է Ուկրաինայի քաղաքացու կալանքի պայմաններով։
Իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր վան դեր Բելենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին ցույց է տվել Սաակաշվիլիի երկու լուսանկար, որոնք արվել են երեկ դատական նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն վիրավորական է անվանել Ուկրաինայի նախագահի մեղադրանքները։
«Եվրոպական և արևմտյան չափանիշները ենթադրում են, որ բոլոր հայտարարությունները, հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարությունները, պետք է հիմնված լինեն ապացույցների վրա», - ասել է նա և հավելել, որ վրացական իշխանությունները միշտ փորձում են ձեռնպահ մնալ ուկրաինացի քաղաքական գործիչների գնահատականները մեկնաբանելուց:
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Քաղաքական գործիչը բազմիցս հացադուլ է հայտարարել բանտում, կալանավորման ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2022 թվականի նոյեմբերին փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել էր, որ բժիշկները նախկին նախագահի մոտ հայտնաբերել են 36 հիվանդություն։ Ազատազրկման տարում նա նիհարել է 60 կգ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...