Ռուսաստանն արդեն տանուլ է տվել գրեթե բոլոր ճակատամարտերը. Զուրաբիշվիլի

Քանի որ Ռուսաստանը պարտվել է, պետք է դուրս գա նաեւ վրացական տարածքներից, ասել է  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է:  

 

 «Ռուսաստանն արդեն տանուլ է տվել գրեթե բոլոր ճակատամարտերը, եթե ոչ ողջ պատերազմը, ապա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ապագա դիվանագիտական ​​կարգավորումը պետք է ներառի նաև Աբխազիայից և Հարավային Օսիայից Ռուսաստանի զորքերի դուրսբերման հարցը»։

 

Ըստ նրա` վրացական հարցը պարզապես պետք է դրվի բանակցությունների սեղանին, քանի որ «չի կարելի նույնիսկ ընդունել այն միտքը, որ այս պատերազմը կավարտվի առանց Ռուսաստանի նահանջի բոլոր օկուպացված տարածքներից»:

 

«Ռուսաստանը պետք է սովորի, թե որտեղ են գտնվում իր սահմանները»,- նշել է վրացական պետության ղեկավարը՝ նկատի ունենալով ոչ միայն ռուս-ուկրաինական, այլեւ ռուս-վրացական սահմանը։ Եվ եթե Արևմուտքը չպահանջի Ռուսաստանի կողմից օկուպացիոն զորքերի ամբողջական դուրսբերում, ապա «կգործի ևս մեկ մեծ սխալ՝ նույնքան մեծ, որքան 2008 և 2014 թվականներին»,– ավելացրել է նա։

Քաղաքականություն