Նիդերլանդները շարունակում է քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի վերաբացման համար
Հունվարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտվիվստների» կողմից։ Համապատասխան արձանագրումն արել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ:
Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։
Նիդերլանդների կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել առ այն, որ ԵՄ անդամ երկրները հանդես գան Ադրբեջանին ուղղված համատեղ կոչով՝ 2020թ եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացելու պահանջով, ինչպես նաև ուսումնասիրում է, թե եվրոպական շրջանակներում ազդեցության ինչ այլ հնարավորություններ կան Ադրբեջանի իշխանություններին հորդորելու Լաչինի միջանցքը բացել։
Նիդերլանդները նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը և ուսումնասիրում է վերջինիս իր ներդրումն ունենալու հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ն` խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին
ՀԱՊԿ Քարտուղարությունը մեկնաբանել է կազմակերպության Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողություն...
Երուսաղեմում հայերի վրա հարձակումներն իրականացրել են ծայրահեղականները. Հայաստանում Իսրայելի դեսպանը` Երուսաղեմի դեպքերի մասին
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է The Wa...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...